«Թոթենհեմը» հայտարարել է պաշտպան Քեմերոն Կարտեր-Վիկերսի՝ մշտական հիմունքներով «Սելթիկ» տեղափոխության մասին:
24-ամյա ամերիկացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Սելթիկում» և այժմ ամբողջական պայմանագիր է կնքել շոտլանդական ակումբի հետ։
Կարտեր-Վիկերսը «Սելթիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։