«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է մյունխենյան ակումբում իր դերի մասին։
«Ես ինձ որպես հայր չեմ զգում, ես այդպիսին չեմ: Պարզապես փորձում եմ օգնել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Փորձում եմ մոտիվացնել տղաներին։ Դու պետք է քեզ դրսևորես խաղադաշտում, իհարկե, ես ուզում եմ օրինակ ծառայել»,- ասել է Մյուլլերը մամուլի ասուլիսի ժամանակ։
Մյուլլերը «Բավարիայի» սան է։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։