«Լիվերպուլի» ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին ձեռք բերելու տարբերակը։

28-ամյա անգլիացին այս մրցաշրջանում հազվադեպ է ընդգրկվել մերսիսայդցիների մեկնարկային կազմում: Կիսապաշտպանը ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ունենալ՝ հույս ունենալով, որ Անգլիայի հավաքականի հետ կմասնակցի ԱԱ-2022-ին:

Ըստ talkSPORT-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է Օքսլեյդ-Չեմբերլենի տրանսֆերով, եթե «Լիվերպուլը» պատրաստ լինի վաճառել ֆուտբոլիստին 10 միլիոն ֆունտով: