Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին:
«Լուկակուն ցանկանում է թիմի նշանակալից ֆուտբոլիստ լինել և վայելել խաղը: Համոզված եմ, որ ամռանը ճիշտ որոշում կկայացվի։
Մենք Բելգիայի հավաքականում բավականին հանգիստ ենք վերաբերվում Ռոմելուի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գիտեմ, որ թեման լուրջ է, բայց այս պահին նա փորձում է ապաքինվել վնասվածքից։ Դա միակ բանն է, որի մասին նա մտածում է»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։