Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը գնահատել է Ազգերի Լիգայում՝ Ֆրանսիայի հետ ոչ-ոքին (1:1):
Ֆրանսիայի ընտրանին ոչ-ոքի կորզեց 83-րդ րոպեին Կիլիան Մբապպեի գոլի շնորհիվ։
«Պետք չէ մեզ շնորհավորել։ Ես գոհ եմ խաղից, բայց ոչ արդյունքից: Երբ դու առաջ ես անցնում հաշվի մեջ՝ 1:0 և այսպես ձեռքիցդ բաց ես թողնում հաղթանակը, ուրեմն ուրախանալու բան չկա։
Մեզ որսացին հակագրոհի ժամանակ, երբ անմիտ գործեցինք։ Նույնը եղավ Դանիայի դեպքում։ Բայց այստեղ մենք խաղացինք աշխարհի չեմպիոնների հետ»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Kleine Zeitung-ը: