Պաշտոնական. Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Օրելյեն Տչուամենիի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի տրանսֆերի մասին։

«Արքայական» ակումբը 6 տարվա պայմանագիր է կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ, գործարքի արժեքը չի նշվում։ Ֆրանսիացու պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ հունիսի 14-ին։

Տչուամենին «Մոնակոյում» հանդես էր գալիս 2020 թվականի հունվարից։ 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

https://twitter.com/realmadriden/status/1535588817935147010