«Էվերթոնն» պաշտոնական կայքում հայտարարել է, որ դարպասապահ Ասմիր Բեգովիչը կշարունակի պաշտպանել ակումբի գույները 2022/23 մրցաշրջանում։
Ակումբն օգտվել է 34-ամյա դարպասապահի պայմանագրում առկա տարբերակից և համագործակցությունը երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով։
2021/22 մրցաշրջանում բոսնիացին 7 հանդիպում է անցկացրել թիմի կազմում, որոնցում բաց է թողել 13 գոլ։