Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրում Ավստրիայի հետ ոչ-ոքին(1-1):
23-ամյա հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին՝ փոխարինելով Անտուան Գրիզմանին, իսկ 20 րոպե անց դարձավ գոլի հեղինակ:
«Մենք չհաղթեցինք: Չհասանք ցանկալի արդյունքին: Մենք կաշխատենք երկուշաբթի օրը կայանալիք Խորվաթիայի դեմ խաղում հաղթելու համար:
Ես 100 տոկոսով պատրաստ չեմ, բայց եթե մարզիչն իմ կարիքը զգա, խաղադաշտ դուրս կգամ։ Հաջորդ հանդիպումը վերջինը կլինի արձակուրդներից առաջ. մենք կարող ենք մի փոքր ավելացնել»,- ասել է Մբապպեն TF1-ին տված հարցազրույցում: