Դիդյե Դեշամ. «Մեր ֆուտբոլիստներից շատերը հոգնել են, բայց դա արդարացում չէ»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ամփոփել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրում Ավստրիայի հետ ոչ-ոքին (1:1):

«3 միավորն ավելի քան հնարավոր էր վաստակել: Ափսոս: Մեր ֆուտբոլիստներից շատերը հոգնել են, բայց դա արդարացում չէ:

Ուրախ եմ, որ Կիլիան Մբապպեն կարողացավ խաղալ 30 րոպե, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։