«Բարսելոնան» խոշոր հրաժարագին է սահմանել Ֆրենկի դե Յոնգի համար

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Կատալոնական ակումբը բանակցություններ է վարել 25-ամյա ֆուտբոլիստի՝ «Յունայթեդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Սակայն «Բարսան» չի պատրաստվում ցածր գնով վաճառել հոլանդացու տրանսֆերը։ Ինչպես հայտնում է ESPN-ը՝ «Բարսելոնան» ծրագրում է Դե Յոնգի տրանսֆերի դիմաց ստանալ 100 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը կիսապաշտպանի համար առաջարկում է 60 մլն եվրո, ինչպես նաև 20 մլն՝ որպես բոնուս։