«Միլանը» համաձայնեցրել է Ալեսանդրո Ֆլորենցիի տրանսֆերը

Պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին կշարունակի հանդես գալ «Միլանի» կազմում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

«Միլանը» նախորդ ամռանը «Ռոմայից» վարձակալել էր իտալացի ֆուտբոլիստին՝ 4,5 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու հնարավորությամբ: Ավարտված մրցաշրջանում պաշտպանը «Միլանի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ խփելով 2 գոլ և օգնելով թիմին դառնալ Իտալիայի չեմպիոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլորենցին «Միլանի» հետ արդեն համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր։ Շուտով «ռոսոներիները» կհայտարարեն ամբողջական տրանսֆերի մասին: