Զինեդին Զիդանն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ՊՍԺ-ն

Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին:

RMC ռադիոյի եթերում լրագրող և ինսայդեր Դանիել Ռիոլոն ասել է, որ հենց Զիդանը կդառնա փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչը։

Մոտ ժամանակներս ՊՍԺ-ն կհայտարարի Պոչետինոյի պաշտոնանկության մասին, իսկ հետո հայտարարություն կլինի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզչի նշանակման մասին։

Հարկ է նշել, որ Ռիոլոն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ Լիոնել Մեսսին կտեղափոխվի ՊՍԺ, իսկ այս տարվա ապրիլին հենց այս ինսայդեր էր հայտնել Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշման մասին։