Զինեդին Զիդանի գործակալ. «ՊՍԺ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն անհիմն են»

Զինեդին Զիդանի գործակալ Ալան Միլյաչոն խոսել է մարզչի՝ ՊՍԺ-ն գլխավորելու հնարավորության մասին:

«ՊՍԺ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն անհիմն են։ Մենք չենք բանակցել ՊՍԺ-ի ղեկավարների հետ։

Այսօրվանից ես միակն եմ, ում թույլ են տալիս խոսել Զիդանի անունից և ներկայացնել նրա շահերը»,- ասել է գործակալը: