Պորտուգալիայի հավաքականի համար Ազգերի Լիգայի 3-րդ տուրի Չեխիայի դեմ հանդիպումը (2:0) 100-րդն էր գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այդ 100 խաղում «եվրոպական բրազիլացիները» տարել են 63 հաղթանակ, 21 անգամ ոչ-ոքի խաղացել և 16 պարտություն կրել։
Պորտուգալիան ունի 7 միավոր և զբաղեցնում է 1-ին տեղը Ա Լիգայի երկրորդ խմբում։ Չեխիայի ընտրանին ունի 4 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։