Ռալֆ Ռանգնիկը խոսել է Ֆրանսիայի հավաքականի հետ կայանալիք խաղի մասին

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կիսվել է Ազգերի Լիգայի շրջանակում Ֆրանսիայի ընտրանու դեմ հանդիպումից ունեցած իր սպասելիքներով։

«Այս հանդիպումը մեզ հնարավորություն կտա ամրապնդել այն առաջընթացը, որը մենք գրանցել ենք նախորդ 2 խաղերում, իսկ հետո արդեն քայլ առաջ կատարել։ Եվ, իհարկե, պետք է գոլեր խփել։ Պետք է խուսափել Դանիայի հետ խաղում պաշտպանությունում թույլ տված սխալներից, ինչպես նաև հնարավորինս շատ գոլային պահեր ստեղծել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է մարզիչը։

Ավստրիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Երևանի ժամանակով 22:45-ին: