Նեմանյա Մատիչն առաջիկա օրերին կժամանի Հռոմ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն՝ կիրակի կամ երկուշաբթի օրը 33-ամյա ֆուտբոլիստը պետք է թռչի Հռոմ բուժզննում անցնելու համար: Դրանից կարճ ժամանակ անց նա պայմանագիր կկնքի հռոմեական ակումբի հետ ազատ գործակալի կարգավիճակով: Մատիչի գործող համաձայնագրի ժամկետը մանկունիանցիների հետ ավարտվում է այս ամսվա վերջին։

Կիսապաշտպանը «Յունայթեդում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում սերբն անցկացրել է 32 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։