«Մոնակոն» Օրելյեն Տչուամենիին փոխարինելու 2 թեկնածու ունի

«Մոնակոն» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիին փոխարինելու համար դիտարկում է 2 ֆուտբոլիստի թեկնածություն, ով մոտ ապագայում պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ մոնեգասկների շորթ ցուցակում ընդգրկվել են «Պալմեյրասի» 21-ամյա կիսապաշտպան Դանիլոն և «Լիլի» 20-ամյա կիսապաշտպան Ամադու Օնանան։

Ընթացիկ մրցաշրջանում Դանիլոն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 մլն եվրո։

Ինչ վերաբերում է Օնանային, ապա վերջինս նախորդ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում է 10 միլիոն եվրո։