Մոհամեդ Սալահը՝ PFA-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիան (PFA) հայտարարել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի անհատական ​​մրցանակների մասին։

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին (իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ)։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մրցանակը ամեն տարի շնորհվում է մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներին։