«Մանչեսթեր Սիթին» Ֆերնանդինյոյին փոխարինող է գտել

«Լիդսի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ անգլիացուն ցանկանում է իր թիմում տեսնել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ «Սիթիի» ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։ Մանկունիանցիները փոխարինող են փնտրում ակումբից հեռացած Ֆերնանդինյոյին։

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Ֆիլիպսը «Լիդսի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։