Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մականուն է հորինել իր և իր թիմակիցներ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի համար։
«Ֆլորենտինո Պերեսը մեզ անվանում է «երեք տենորներ»»,-ասել է Կազեմիրոն:
Երեք «տենորներ» սովորաբար կոչվում են հայտնի օպերային երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի և Լուչիանո Պավարոտիի եռյակը: