«Ինտերը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստի տրանսֆերով

«Ինտերը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչի ծառայություններով:

Ջանլուկա դի Մարցիոյի կայքը հայտնում է, որ միլանյան ակումբն արդեն կապ է հաստատել պաշտպանի հետ։ Նշվում է, որ սերբ ֆուտբոլիստը գլխավորում է «ներաձուրրիի» շորթ ցուցակը:

Միլենկովիչի գործող պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո: