Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է արել Չեխիայի ընտրանու նկատմամբ հաղթանակից հետո

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրի խաղում Չեխիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը:

«Մեծ հաղթանակ, թիմ: Մենք այնտեղ ենք, որտեղ ուզում ենք և արժանի ենք լինել։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում:

Պորտուգալիայի հավաքականն այժմ ունի 7 միավոր և զբաղեցնում է 1-ին տեղը Ա Լիգայի 2-րդ խմբում։ Չեխիան ունի 4 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Cristiano Ronaldo (@cristiano)