«Չելսին» պատրաստ է խոշոր աշխատավարձ առաջարկել Կալիդու Կուլիբալիին

«Չելսին» պատրաստ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

30-ամյա պաշտպանը հաջորդ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Նեապոլից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։

«Նապոլին» առաջարկել է Կուլիբալիին երկարաձգել պայմանագիրը, սակայն կրճատված աշխատավարձով։ Այս տարբերակը չէր գոհացնում պաշտպանին.

2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։