«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան գնահատել է «Բարսելոնա» տեղափոխվելու հավանականությունը։
«Ցավոք, «Բարսելոնայի» մասին դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Տեսնենք, թե ինչ կլինի, երբ մրցաշրջանն ավարտվի»,- Սիլվային է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
27-ամյա պորտուգալացու նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին հայտնի դարձավ մայիսի սկզբին։ Վինգերի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։