«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին.
«Իրավիճակը դեռ կրիտիկական է, բայց 2021 թվականի համեմատ «Բարսելոնան» կարգավորել է իրադրությունը։ Ակումբը գիտի, թե ինչ պետք է արվի»:
Կատալոնական ակումբի փոխնախագահը պատմել է նաև, թե որքան գումար է անհրաժեշտ այս իրավիճակից դուրս գալու համար.
«Ամենամեծ վնասը պատճառում է առկա անհավասարակշռությունը։ Պակասուրդը կազմում է 500 մլն եվրո։
Այս գումարին կարող էր գումարվել եւս 150 միլիոն եվրո, եթե ակումբը ոչինչ չաներ։ 500 միլիոն եվրոն բավական է «Բարսելոնան» փրկելու համար»,- ասել է նա։