«Վուլվերհեմփթոնի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ադամա Տրաորեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», կարող է կարիերան շարունակել «Էվերտոնում», հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը փնտրում է հարձակվող Ռիշարլիսոնի պոտենցիալ փոխարինողին և դիտարկում է Տրաորեին, գնելու տարբերակը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրաորեի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»։
Հիշեցնենք, որ Տրաորեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Վուլվերհեմփթոնից» այս տարվա հունվարին վարձավճարով։ Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։ 2020 թվականից Տրաորեն հրավիրվում է Իսպանիայի հավաքական։