«Սպարտակի» նոր գլխավոր մարզիչ է դարձել իսպանացի Գիլյերմո Աբասկալը, հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ավարտված մրցաշրջանում 33-ամյա մասնագետը «Բազելի» հետ միասին զբաղեցրել է 2-րդ տեղը Շվեյցարիայի առաջնությունում։
Աբասկալը մարզչական կարիերան սկսել է «Սևիլիայի» երիտասարդական թիմում, այնուհետև գլխավորել է շվեյցարական «Կյասոն» և «Լուգանոն», եղել է իտալական «Ասկոլիի» և հունական «Վոլոսի» գլխավոր մարզիչը։