«Լիվերպուլը» ֆավորիտ է «Լեսթերի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Թիլեմանսին ձեռք բերելու հարցում:
Լրատվամիջոցները վաղուց են վերագրում մերսիսայդյան ակումբին 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը:
Ըստ Nacional-ի, «Լիվերպուլը» առաջ է անցել «Բարսելոնայից» Թիլեմանսին ձեռք բերելու համար պայքարում, ով այս մրցաշրջանում «Լեսթեր»-ի կազմում բոլոր մրցաշարերում 25 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: