Սալվատորե Սիրիգուն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ջենոայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»։ Ֆուտբոլիստը հունիսի 30-ին  կդառնա ազատ գործակալ։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ 35-ամյա դարպասապահը հետաքրքիր է «Նապոլիին» և նեապոլիտանական ակումբում կդառնա պահեստային դարպասապահ։

Նախորդ մրցաշրջանում Սալվատորե Սիրիգուն  «Ջենոայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման և բաց թողել 59 գնդակ։