Ռոբերտ Լևանդովսկին ասել է, թե ինչու է փոխարինվել Բելգիայի ընտրանու դեմ խաղում

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Ազգերի Լիգայում Բելգիայի ընտրանուց կրած պարտությունը (1:6):

«Այո՛, իմ փոխարինումը նախատեսված էր: Արդյունքում ես նույնիսկ ավելի շատ խաղացի, քան պետք է: Վստահ չեմ, որ կարող եմ յուրաքանչյուր խաղում 90 րոպե անցկացնել: Մրցաշրջանի ավարտն է, և իմ մարմինը շատ հոգնած է: Դա պետք է հաշվի առնել։

Այս հանդիպումը մտածելու շատ տեղիք կտա, շատ բան կդնի մեր խաղի և ընդհանուր մարտավարության մեջ: Սակայն այն նաև օրինակ կծառայի, թե ինչպես խաղալ ուժեղագույն թիմերի դեմ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: