«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Goal-ը՝ Foot Mercato-ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները կարծում են, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ կլինի բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։
Transfermarkt-ը Մահրեզի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
2021/22 մրցաշրջանում 31-ամյա ալժիրցին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։