Հարձակվող Ռադամել Ֆալկաոն կշարունակի հանդես գալ «Ռայո Վալյեկանոյում»: Այս մասին Marca-ին հայտնել է իսպանական ակումբի մարզական տնօրեն Դավիդ Կոբենոն։
Մադրիդցիներն ակտիվացրել են կոլումբիացի ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման օպցիան: Այսպիսով, Ֆալկաոն հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի «Ռայո Վալյեկանոյում»։
2021/22 մրցաշրջանում 36-ամյա հարձակվողն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։