ՊՍԺ-ն վերադարձել է «Ինտերի» ֆուտբոլիստի թեկնածությանը

«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ փարիզյան ակումբի նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը վերադարձել է սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններին, ում հետ նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է 2022 թվականի մարտին։ Սակայն անձամբ պաշտպանը թիմից հեռանալու ցանկություն չի հայտնել և մտադիր է երկարաձգել պայմանագիրը։

Շրինյարի գործող համաձայնագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2023 թվականին։ Ա Սերիայի վերջին մրցաշրջանում նա միլանյան ակումբում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։