Մարկուս Ռեշֆորդը մերժել է ԱՊԼ-ի ակումբի առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է The Times-ը։

Նշվում է, որ անգլիացին մանկունիանցիների ղեկավարությանը հայտնել է թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ աշխատելու ցանկության մասին։ Միաժամանակ հարձակվողը մերժել է «Թոթենհեմի» առաջարկը, որը մեծ հետաքրքրություն է հայտնել նրա հետ պայմանագիր կնքելու հարցում։

Ավարտված մրցաշրջանում Ռեշֆորդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։