«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ անգլիական ակումբը հոլանդացու համար առաջարկում է 60 մլն եվրո ու ևս 20 մլն՝ որպես բոնուս։ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի կրճատի աշխատավարձային ծախսերը և իրեն թույլ տա նոր տրանսֆերներ։
Նշվում է նաև, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը զրուցել է իր հայրենակցի հետ։ Նա համոզում է Դե Յոնգին տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ» և խոստանում, որ թիմի խաղը կկառուցվի նրա շուրջ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։