«Լիոնը» երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Անտոնի Լոպեշի հետ։
31-ամյա պորտուգալացու հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Լոպեշը «Լիոնի» սան է։ 2021/22 մրցաշրջանում դարպասապահը թիմի կազմում անցկացրած 42 հանդիպումներում բաց է թողել 51 գնդակ և 13 անգամ անառիկ պահել դարպասը: