Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով չի երկարաձգել պայմանագիրն իսպանական ակումբի հետ, կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Նշվում է, որ այս պահին ուրուգվայցին առաջարկ ունի Ֆլորենցիան ներկայացնող ակումբից։ Անձամբ 35-ամյա հարձակվողը ցանկանում է մնալ Եվրոպայում և պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման։
Սուարեսի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլան» և «Ռեալ Սոսյեդադը»: «Ատլետիկոյի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։