Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Ազգերի Լիգայում Ուելսի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Մենք հիանալի թիմ ունենք: Առաջին անգամը չէ, որ մենք խաղավերջում հաղթանակ ենք կորզում, և այն վերջինը չի լինի։ Ուելսի ընտրանու մարզիչը փոխարինեց շատ ֆուտբոլիստների, ավելի շատ հարձակողական, քան պաշտպանության, այդ պատճառով ես էլ կատարեցի իմ փոխարինումները:
Պետք է ուելսցիներին արժանին մատուցենք. նրանք մարտական տրամադրվածություն ունեն, բայց գրեթե շանսեր չստեղծեցին»,- ասել է Վան Գալը։