«Լիվերպուլը» վստահ է, որ Դարվին Նունյեսի տրանսֆերի համար պայքարում կհաղթի «ՄՅու»-ին

«Լիվերպուլը» վստահ է, որ ակումբին կհաջողվի իրականացնել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի տեղափոխությունը, հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես ցանկանում է պայմանագիր կնքել 22-ամյա ռմբարկուի հետ, սակայն մերսիսայդյան ակումբը վստահ է, որ կհաղթի այս պայքարում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» ուրուգվայցի հարձակվողի տեղափոխության համար լիսաբոնյան ակումբին առաջարկել է 100 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 34 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։