«Ինտերը» և Պաուլո Դիբալան ֆինանսական տարաձայնություններ ունեն

«Ինտերն» առաջին բանակցություններն է վարել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, ով այժմ ազատ գործակալ է:

Հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ միլանյան ակումբն արգենտինացուն առաջարկել է տարեկան 5,5 միլիոն եվրո աշխատավարձ, նաև 1 միլիոն՝ ստորագրման բոնուսի տեսքով։ Անձամբ 28-ամյա հարձակվողը պահանջում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ՝ 4 տարվա պայմանագրով։

Նշվում է, որ երկու կողմերի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, և շուտով կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել։