Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը մեկնաբանել է Ազգերի Լիգայում Հոլանդիայի ընտրանուց կրած պարտությունը (1:2):
«Հանդիպումը բարդ էր: Մեր կազմից շատերը բացակայում էին։ Խաղադաշտ մտած տղաները շատ աշխատեցին հաշիվը հավասարեցնելու համար, և ցավալի էր միանգամից գոլ բաց թողնելը։ Այս բաները պետք է սովորել: Հոլանդիայի հավաքականn էքստրակլասի թիմ է։ Երբ խաղում ես ավելի թույլ մրցակիցների հետ, նման սխալները ներվում են, բայց գրանդները դրանց համար պատժում են»,- Բեյլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում Հոլանդիայի հավաքականը կմրցի Լեհաստանի հետ, իսկ Ուելսը` Բելգիայի: Հանդիպումները կկայանան հունիսի 11-ին։