Էմանուել Մակրոն. «Ցանկանում եմ, որպեսզի Զինեդին Զիդանը ֆրանսիական մեծ ակումբ գլխավորի»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որպեսզի Զինեդին Զիդանը գլխավորի ֆրանսիական ակումբներից մեկը։

«Ես չեմ խոսել Զիդանի հետ, բայց անսահման հիանում եմ նրանով որպես ֆուտբոլիստի և մարզչի։ Մենք շատ ենք ցանկանում, որ Ֆրանսիայի առաջնությունն ունենա նման տաղանդով մարզիկ և մարզիչ, ով կարողացավ 3 անգամ նվաճել Եվրոպայի գլխավոր գավաթը, որը մեր ակումբներն այդքան ցանկանում են հաղթել:

Հանուն Ֆրանսիայի առաջնության և ամբողջ երկրի վրա ազդեցության՝ ցանկանում եմ, որպեսզի նա վերադառնա և գա ֆրանսիական մեծ ակումբ մարզելու։ Հիանալի կլիներ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի լավագույնները, ում մենք մարզել ենք, ովքեր փայլել են միջազգային մակարդակով, կարողանան վերադառնալ»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՊՍԺ-ի նոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը Զիդանն է։