«Չելսին» պատրաստվում է այս ամառ բաժանվել թիմի միանգամից երեք ֆուտբոլիստներից։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է լսել հարձակվող Տիմո Վերների, կիսապաշտպան Հակիմ Զիեշի և եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերների վերաբերյալ առաջարկները։
Հիշեցնենք, որ հարձակվող Ռոմելու Լուկակուն նույնպես մոտ է թիմից հեռանալուն։