«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է տեղափոխվել Պորտուգալիայի առաջնություն։ Ավելի վաղ նա համաձայնել էր հեռանալ կատալոնական ակումբից։
26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է պորտուգալական ակումբներին, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն:
«Բարսելոնայի» հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Transfermarkt.com պորտալը Լանգլեի տրանսֆերային արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։