«Չելսիի» նոր սեփականատերերը խոստում են տվել Թոմաս Տուխելին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լիովին կկառավարի լոնդոնյան ակումբի տրանսֆերների գնման գործընթացը նոր սեփականատերերի օրոք։

Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, 48-ամյա մասնագետին խոստացել են, որ նա կկարողանա միայնակ կազմել ակումբի  տրանսֆերային ռազմավարությունը։

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Ռահիմ Ստերլինգին, Քրիստոֆեր Նկունկուին և Ռոբերտ Լևանդովսկուն: