«Ատլետիկոն» բանակցություններ է վարում «Լանսի» պաշտպան Ջոնաթան Կլաուսի հետ, հայտնում է Sport.es-ը:
Ձմռանը տրանսֆերային անհաջող փորձերից հետո մադրիդցիները որոշել են ամռան ընթացքում ամրապնդել թիմի աջ պաշտպանի դիրքը: Առաջնային թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստն է:
Նախորդ մրցաշրջանում Կլաուսը «Լանսի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։