Ալեքսանդր Լյակազետը խոսել է «Լիոն» իր վերադարձի մասին

Հարձակվող Ալեքսանդր Լյակազետը բացատրել է, թե ինչու է որոշել վերադառնալ «Լիոն»։

«Իմ վերադարձը «Լիոն» ակնհայտ էր: Չնայած նախորդ մրցաշրջանի արդյունքով թիմը չհայտնվեց Չեմպիոնների Լիգայում, այնուամենայնիվ, հավակնություններ ունի։ Ես հավատում եմ, որ աճել եմ որպես ֆուտբոլիստ և կատարելագործել եմ իմ առաջնորդական հմտությունները։ Ցանկանում եմ օգնել ակումբին:

Ավագի թևկա՞պը: Դա մարզչի գործն է: Ամեն դեպքում, ինձ թևկապ պետք չէ հանդերձարանում խաղընկերների հետ խոսելու և թիմին օգնելու համար»,- Լյակազետի խոսքերն է մեջբերում ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։