Հայտնի է երկրպագուների վարկածով «Արսենալի»՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական ճանաչվել է թիմի՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

Անգլիացին հաղթել է երկրպագուների շրջանում անցկացված հարցմանը՝ հավաքելով ձայների 58 տոկոսը։

2021/22 մրցաշրջանում Սական «զինագործների» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վինգերն «Արսենալի» սան է։