«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ թուրինյան ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ դիմել է «Ատլետիկոյին», իսկ իսպանական ակումբը 40 միլիոն եվրո է պահանջել:
Արգենտինացու գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Լա Լիգայի վերջին մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։