ՊՍԺ-ն չի բանակցի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ. փարիզցիների թիվ մեկ թեկնածուն «Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն է, սակայն ակումբները դեռ կապ չեն հաստատել միմյանց հետ, Twitter-ում հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստվում է հայտարարել Մաուրիսիո Պոչետինոյի հեռանալու և մարզական տնօրենի պաշտոնում Լուիշ Կամպուշին նշանակելու մասին, ով, ենթադրաբար, արդեն անցել է իր պարտականություններին։
Ավարտված մրցաշրջանում «Նիսը» Գալտիեի գլխավորությամբ Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը։